Nokia 1200 - Մտցրեք SIM քարտը և մարտկոցը

background image

Մտցրեք SIM քարտը և մարտկոցը
Սույն սարքը նախատեսված է BL-5CA մարտկոցի հետ օգտագործվելու համար:

Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:

1 Սահեցրեք հետևի կափարիչը դեպի ներքև (1) և հանեք այն:
2 Բարձրացրեք և հանեք մարտկոցը (2):
3 Զգուշորեն բարձրացրեք SIM քարտի սևեռակը՝ օգտվելով սարքի բռնակից (3): Մտցրեք SIM քարտը

և մարտկոցը (4): Համոզվեք, որ հպման մակերևույթը դեպի ներքև է ուղղված, և SIM քարտի

շեղատված անկյունը վերին աջ կողմում է: Փակեք SIM քարտի սևեռակը և սեղմեք՝ այն իր տեղում

ամրացնելու համար (5):

4 Փոխեք մարտկոցը և փակեք հետևի կափարիչը (6, 7):